Չենք տապալի կառավարության ծրագիրը հանուն արտահերթ ընտրությունների. Փաշինյան

ՀՀ վարչապետը խոստացավ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել «տրամաբանորեն կարճ ժամկետում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի կաբինետը չի ձախողի կառավարության ծրագիրը հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այդ մասին Փաշինյանը լրագրողներին ասաց կառավարության նիստից հետո։

Փաշինյանը չի հրաժարվում արտահերթ ընտրություններից, բայց դրա համար այլ միջոցներ է տեսնում։

«Հնարավոր սցենարներ կան, ուղղակի պետք է կարդալ Սահմանադրությունը և նկատել դրանք», — ասաց նա։

Միաժամանակ խոստացավ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել «տրամաբանորեն կարճ ժամկետում»։