Նիկոլ Փաշինյան
© Sputnik
Որևէ նշանակում միանշանակ գնահատականի չէր արժանանալու, այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով կատարված նշանակումները, մասնավորապես` Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելու որոշումը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են, կիրականացվեն, մյուս մասերով ես արդեն ասել եմ, որ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»,- ասել է Փաշինյանը
Նա միաժամանակ խոստացել է կոնկրետ փաստերի առկայության դեպքում նաև քրեական հետապնդումներ իրականացնել նախկին ու գործող պաշտոնյաների նկատմամբ։