Իրանը կվերացնի Թել Ավիվն ու Հայֆան, եթե Իսրայելն «անմտորեն վարվի». Խաթամի

Իրանում սպառնացել են հողին հավասարեցնել Թել Ավիվն ու Հայֆան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Թել Ավիվն ու Հայֆան կվերացվեն, եթե «Իսրայելն անմտորեն վարվի»։ Այս մասին հայտնել է Իրանի փորձագետների խորհրդի անդամ, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Ահմեդ Հաթամին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իսրայելը կարող էր Ադրբեջանի միջոցով գաղտնի տեղեկություններ ստանալ Իրանի մասին

Հաթամին պնդել է` Իրանը միջուկային ռումբի հետ կապ չունի, երկրի քաղաքականությունն ուղղված է դրա զսպմանը։

«Իրանի հրթիռային ուժն այդ ուղղությամբ օրեցօր աճում է, որպեսզի Իսրայելը չկարողանա քնել այդ ուժի պատճառով։ Եթե Իսրայելն անմտորեն վարվի, մենք Թել Ավիվն ու Հայֆան հողին կհավասարեցնենք», — ասաց Խաթամին։

Իսրայելի պաշտպանության բանակը երեկ հայտնել էր, որ գիշերը Սիրիայում «Ալ-Քուրդ» իրանական ուժերի տասնյակ ռազմական օբյեկտների վրա հարձակում է կատարել։

Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ստիպված է եղել կրակ բացել զենիթայինների վրա, որոնք իրենց հերթին կրակել են ինքնաթիռների վրա` անտեսելով ժամանակին փոխանցված զգուշացումը։

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Կացրին քաղաք (Գոլանի բարձունքներ) կատարած այցի ժամանակ հեռակա դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու առաջարկել է վռնդել իրանական զինվորականներին Սիրիայի Արաբական Հանրապետությունից։