Հրաժարականները շարունակվում են. ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանն էլ հեռացավ

Հունան Պողոսյանը որոշել է հեռանալ ու խնդրել է իր որոշման մեջ ենթատեքստ չփնտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարականից առաջ Վալերի Օսիպյանին շնորհավորել է ՀՀ ոստիկանության պետ նշանակվելու կապակցությամբ։

Սկանդալային փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն ազատվեց պաշտոնից

«Վալերի Օսիպյանին միշտ համարել և համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը և շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ»,- նշված է Պողոսյանի հայտարարության մեջ։

Նրա խոսքով` ժամանակների և մարդկանց հերթափոխությունն անհրաժեշտ է, որպեսզի խմբագրվեն հին վրիպումները, և կյանքն ու գործը շարունակվի:

«Սիրելիներս, ես հրաժարականի որոշում եմ կայացրել։ Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել խոսքերիս ու որոշումներիս մեջ»,- ասել է Պողոսյանը` շեշտելով, որ միշտ ապրել է շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի:

Պողոսյանը մաղթել է, որ բոլորը ծանրակշիռ լինեն` միասնական հավատով ու գործով: