Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) մայրն ասել է` երբ է դուստրը Կանադա մեկնելու

Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) նոր մարզիչ Բրայան Օրսերը սպասում է մարզիկին Հյուսիսային Ամերիկայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. 2018 թվականին Փհենչհանում կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) կտեղափոխվի նոր մարզչի մոտ Կանադա ոչ շուտ, քան հունիսի կեսին։ Այս մասին Rsport.ria.ru-ին պատմել է նրա մայրը` Ժաննա Դևյատովան։

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանի մարզիչը խախտել է լռությունը. ինչ է պատմել Տուտբերիձեն

Նրա խոսքով` այս ժամկետը կապված է Ժենյայի պայմանագրային պարտավորությունների հետ։

«Ժենյան մի քանի ելույթ պետք է ունենա Ճապոնիայում մայիսի 21-ից հունիսի 11-ը։ Առաջիկա հանգստյան օրերին ելույթներ են նախատեսված Fantasy on Ice ճապոնական շոուի շրջանակում, որից հետո Ժենյան պետք է Նագանո մեկնի և մասնակցի օլիմպիականների հատուկ շոուին։ Հետևաբար մենք կարող ենք Կանադա մեկնել միայն այդ միջոցառումների ավարտին», — նշել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանի օլիմպիական խաղերին արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) լքում է մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել է այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ, որը քննադատական խոսքեր է ասել թիմում գեղասահորդուհու վիճակի մասին։

Հիշեցնենք, որ Մեդվեդևան մայիսի 7-ին հաստատել է Էթերի Տուտբերիձեից հեռանալու փաստը։ Արդեն նախկին մարզչի հետ նա աշխատել է 11 տարի։