Փակել են Երևանի փողոցներից մեկը, բողոքում են «Սասնա ծռերի» վերաբերյալ որոշումից

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի վրա հարձակված զինված խմբի մասնակիցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտան։ Բողոքի ակցիան կապված է Շենգավիթի շրջանի դատարանի որոշման հետ։ Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի տասնմեկ անդամների նկատմամբ ընտրված խափանմանի միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները:

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել խմբի անդամներին։

Sputnik Արմենիայի թղթակցի փոխանցմամբ` այս պահին կենտրոնից քաղաքի հարավային շրջաններ տանող Երևանի գլխավոր ճանապարհներից մեկը փակ է, խցանումներ են առաջացել։

2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խումբը հարձակվել էր ՊՊԾ գնդի վրա։ Հուլիսի 31-ին «Սասնա ծռերի» անդամներն ինքնակամ վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանությանը։ Այդ դեպքերի ընթացքում 3 իրավապահ զոհվեցին, ևս 6-ը վիրավորում ստացան։ 14 ամբաստանյալների նկատմամբ դատավարությունը սկսվեց 2017 թվականի հունիսի 8-ին, մի քանի մարդ արդեն ազատազրկման են դատապարտվել։