Հայաստանի ու Վրաստանի վարչապետները կհանդիպեն մոտ ապագայում

Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են ավելի սերտ համագործակցության, վստահեցնում են 2 երկրների վարչապետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ։

Հարցը Փաշինյանն ու իր կառավարությանը չէ. Մարտիրոսյանը կլքի պաշտոնը

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները։

Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, կառավարության նիստից առաջ: