Փաշինյանը կլքի վարչապետի պաշտոնը, եթե կորցնի ժողովրդի աջակցությունը

Հայաստանի նոր վարչապետը չունի խորհրդարանական մեծամասնության պաշտպանությունը, բայց նա չի պատրաստվում հանձնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը կլքի Հայաստանի վարչապետի պաշտոնը, երբ ժողովուրդն այլևս չաջակցի իրեն։ Այդ մասին նա լրագրողներին ասաց կառավարության նիստից հետո։

Հրաժարականները շարունակվում են. ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանն էլ հեռացավ

Փաշինյանը խորհրդարանական մեծամասնություն չունի։ Ուստի ՀՀԿ-ն, որն ունի այդ մեծամասնությունը, տեսականորեն կարող է ձախողել նոր կառավարության ցանկացած օրինագիծ։

Մեկնաբանելով հարցը, թե կշարունակի արդյո՞ք նոր վարչապետը զանգվածային ցույցերը` որպես իշխող մեծամասնության վրա ազդեցության միջոց, Փաշինյանը պատասխանեց, որ իր համար գլխավոր գործոնը երկրի քաղաքացիների աջակցությունն է։

Նա հայտարարեց, որ կլքի պաշտոնը, երբ զգա, որ կորցրել է հայ ժողովրդի աջակցությունը։