Հայտնի է` ովքեր են նոր նախարարները. Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը

Չորս նախարարների անունները հրապարակվեցին` Դավիթ Տոնոյան, Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին նախարարները նշանակվեցին։ Ինչպես խոստացել էր նա, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվեց պաշտպանության նախարար։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկով այսօր հրամանագիր է ստորագրել Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ։

Կրթության և գիտության նախարար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար` Սուրեն Պապիկյանը (ՔՊ վարչության փոխնախագահ

Իսկ սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը։