ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար կնշանակվի ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարող եմ ասել, որ Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի պաշտպանության նախարար։
Մնացած նշանակումները նույնպես կկատարվեն առաջիկայում», — ասաց Փաշինյանը։ Նա հավելեց նաև, որ Հրանուշ Հակոբյանը չի մնա սփյուռքի նախարարի պաշտոնում։ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկումներ են տեղի են ունեցել «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի հետ, որոնք աջակցել են Փաշինյանին վարչապետի ընտրություններում։