ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. «Ժամանակը» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հավաքել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներին և նրանց հայտնել, որ իրենք մաս են կազմելու իշխանական կոալիցիային և պետք է պատրաստվել թիմային աշխատանքի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ծառուկյանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «Ծառուկյան» դաշինքի կոալիցիային մասնակցության ձևաչափը։ Մասնավորապես՝ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանատվություն ստանձնել արտակարգ իրավիճակների, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, սպորտի նախարարությունների համար։
Բացի այդ, «Ծառուկյան» դաշինքը կստանա մեկ փոխվարչապետի, ինչպես նաև արդարադատության փոխնախարարի, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնները։