Փաշինյանն առողջապահության նախարարի նախընտրելի թեկնածու ունի

«Իրավունքի» տվյալներով` Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է ղեկավարելու առողջապահության նախարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ««Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում է ներկայիս առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին, ով առավել հայտնի է հեծանիվով աշխատանքի գնալով:

Մարգարյանն աշխատել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որն ավելի վաղ ղեկավարել է Ալթունյանը: Մարգարյանի նշանակումը, մեր աղբյուրի հավաստիացմամբ, սարերի հետևում չէ»,-գրում է թերթը: