ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Մեր արցախյան աղբյուրները հաղորդում են, որ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը կկարողանա աշխատել Ռուսաստանի հետ։
Ըստ մեր աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։
ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ունի, որ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի շեղելու ուղղությամբ, որը կվտանգի ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հայաստանի անվտանգության համակարգը»։