Անձրևին կուղեկցեն քամին ու կարկուտը. եղանակի տեսություն

Հայաստան մտած ցիկլոնը, ինչպես երևում է, հեռանալու մտադրություն չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 11-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան նույնպես մայիսի 11-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 14-19 մետրի:

Այսօր` մայիսի 11-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 22-24, գիշերային ժամերին` 10-12 աստիճան տաքություն։