Արարատ Միրզոյանն առաջին փոխվարչապետ նշանակվեց

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանն արդեն երկու տեղակալ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նշանակվեց փոխվարչապետ։

Իսկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ։

Հայտնի է` ովքեր են նոր նախարարները. Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը

Հիշեցնենք`կառավարությանգործունեությանուկառուցվածքիմասիննորօրենքով, ՀՀկառավարությանկազմումկարողենլինելմեկառաջինփոխվարչապետևերկուփոխվարչապետներ:

Արարատ Միրզոյանը ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Պատմական գիտությունների թեկնածու է։ 2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010թթ.՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ: 2011-2012թթ.՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան: 2012-2013թթ.՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2013-2015թթ.`«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար, 2014-2017թթ.` Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ 2017թ. ապրիլի 2-ին «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տիգրան Ավինյանը ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին, Երևանում։ 2009թ․-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը, ստանալով բակալավրի կոչում։ 2011թ․-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով, ստանալով մագիստրոսի կոչում: 2014թ․-ին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։ 2014.-ից հիմնադրել և ղեկավարում է Սայբեր Վիժըն ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ 2009-2013թթ․-ին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում, որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։ 2010-2011թթ.-ին հիմնադրել և ղեկավարել է Իրիգեյթ ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր: