Մերկելը շնորհավորել է Փաշինյանին

Գերմանիայի կանցլերը ՀՀ վարչապետի խոստացել է աջակցել պաշտոնավարման ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանի քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսևորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն այսպես է բնութագրում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություները։

Կրեմլը հաստատեց Պուտին-Փաշինյան հանդիպման ժամկետն ու վայրը

Նա այսօր շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասված է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Հայաստանին։ «Գերմանիայի Դաշնային հանրապետությունը` որպես հուսալի գործընկեր, շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականացման և բարեփոխումների իրականցման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ»,- նշված է ուղերձում:

Մերկելը նաև հաջողություն է մաղթել Փաշինյանին` կառավարության ձևավորման և պաշտոնավարման ընթացքում։