Արծվաբերդում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը

Ամուսինը կնոջ կոկորդը կտրել է իրենց տան նկուղային հարկի լոգարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Արծվաբերդ գյուղի իրենց հավաբնում գտել են 1969 թ. ծնված Մարինե Բեգյանի դիակը: Ոստիկանության Տավուշի բաժինն այս մասին ահազանգը ստացել է այսօր` մայիսի 11-ին։ Այս մասին նշված է ոստիկանության կայքում։

Ըստ նախնական տվյալների` ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Մ. Բեգյանի ամուսինն իրենց տան նկուղային հարկի լոգարանում սուր կտրող գործիքով կտրել է կնոջ կոկորդը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: