Էրդողանն ու իր ընտրությունները. Թուրքիայում հաշվի կառնեն հայկական փորձը

Համաշխարհային հանրությունը կարող է չընդունել Թուրքիայում նախանշված նախագահական ընտրությունները։ Թեև գործնականում ոչինչ չի փոխվի. Էրդողանին, որն անկասկած «կհաղթի» այդ ընտրություններում, կշարունակեն պետության ղեկավար համարել, իսկ «չճանաչումը» կհնչի քաղաքական գործիչների կուլիսային զրույցներում և որոշ կազմակերպությունների հայտարարություններում։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Եվրախորհրդարանը պաշտոնապես հայտարարում է, որ երկրում Էրդողանի հայտարարած արտակարգ դրության պայմաններում անցկացվող նախագահական ընտրություններն արդար չեն կարող լինել։ ԱՄՆ կոնգրեսը սկսելու է ուսումնասիրել այն օրինագիծը, որը կարող է ժամանակավորապես արգելել ամերիկյան զենքի մատակարարումը Թուրքիա, քանի որ այդ երկիրը որոշել է ռուսական С-400 համալիրներ գնել։

Թուրքիան ընտրությունների նախաշեմին. իշխանությունները տասնյակ քաղաքացիների են ձերբակալել

Anadolu տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահի պաշտոնի 6 հավակնորդ կա, որոնցից մեկը, իհարկե, ընտրությունների ապագա հաղթող, գործող նախագահ, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Էրդողանն է։

Ձևի համար կարելի է նշել նաև նրանց, ովքեր կպարտվեն այդ ընտրություններում, մասշտաբով և հնչեղությամբ ավելի մեծ կամ փոքր սկանդալով։ Մերալ Աքշեներ` վերջերս ստեղծված «Լավ կուսակցությունից» (İyi Parti), Սելահաթին Դեմիրթաշ` Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունից, Մուհարեմ Ինջեն` Ժողովրդական-հանրապետական կուսակցությունից, Դողու Փերինչեք` «Հայրենիք» կուսակցությունից (Vatan Partisi), Թեմել Քարամոլաօղլու` «Երջանկություն» կուսակցությունից (Saadet Partisi)։

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Թուրքիայում, դժվար է նկարագրել։ Ճաղերի հետևում են ավելի քան 500 փաստաբան, կրկին բռնաճնշումներ են սկսվել և ձերբակալում են այն զինվորականներին, որոնց կասկածվում են «պետական հեղաշրջման փորձին» (եթե այն որևէ մեկին պետք էր, ապա միայն Էրդողանին) մասնակցելու մեջ։

Էրդողանը խստացնում է հսկողությունը․ ոստիկանությունը կալանավորումներ է իրականացնում

Նույն Anadolu գործակալության տվյալներով` Իզմիր քաղաքի դատախազությունը 96 հոգու ձերբակալության թույլտվություն է տվել հեղաշրջման փորձի մասին շարունակվող գործի և «FETO ահաբեկչական կազմակերպության» գործունեության շրջանակում։ Այդ 96-ից 91-ը կադրային զինծառայողներ են։ Էրդողանի ռեժիմից վախենալու լուրջ հիմքեր ունեցող թուրքերն ընտանիքներով արտասահման են փախչում։

Եթե մեկ տասներորդը նրանից, ինչ այսօր կատարվում է Թուրքիայում, կատարվեր այլ երկրում, բավարար կլիներ, որպեսզի արևմտյան դեմոկրատները մի լավ «քոթակ» հասցնեին այդ երկրին, սակայն այ քեզ խնդիր` Թուրքիան Իրաք չէ, ոչ էլ Լիբիա, նույնիսկ ոչ էլ Սերբիա, նրա հետ նման կատակները չեն անցնի։ Նշանակում է` ժողովրդավար աշխարհը քննադատելու է Թուրքիայի ընտրությունները և նույնիսկ խիստ հայտարարություններ է ընդունելու Եվրախորհրդարանի մակարդակով, բայց Էրդողանը, միևնույն է, նորից նախագահ է դառնալու։

Այնպես որ նրանք, ովքեր ուզում են տեսնել Էրդողանի դիկտատուրայի մայրամուտը, ստիպված են միայնակ գործել։ Նախագահի թեկնածու, Թուրքիայում բավականին հայտնի բլոգեր Մուհարեմ Ինջեն, օրինակ, սուննիզմի քարոզչության դեմ ուղղված առցանց պայքար է սկսել։ Բանն այն է, որ Թուրքիայում թուրք են համարում թուրքախոս սուննիներին, պաշտոնական գաղափարախոսության մեջ ոչ սուննի թուրքեր պարզապես գոյություն չունեն։ Այսպիսով, Ինջենի նախաձեռնած արշավը կարող է նպատակաուղղված պայքար համարվել Էրդողանի իշխանության գաղափարական և կրոնական հիմքերի դեմ։

Կարո Փայլանը շնորհավորում է հայերին. «Ժողովուրդը հաղթեց ժողովրդավարության համար պայքարում»

Միակ բանը, որ կարող է անել Էրդողանը, իշխանությունը բռնաճնշումներով պահպանելն է ։ Այդ ֆոնին թուրքական ընդդիմության շրջանում մեծ համակրանք է առաջացրել հարևան փոքր Հայաստանում տեղի ունեցած վերջին գործընթացները։ Թուրքական խորհրդարանի պատգամավոր, էթնիկ հայ Սելինա Դողանն ասել է, որ այդ իրադարձությունները աշխարհի ժողովրդավարության պատմության մեջ կմտնեն։ «Ոչ մի ուժը չի կարող հանդես գալ փոփոխությունների և ժողովրդավարության պահանջի դեմ։ Շնորհավորում եմ այդ պահանջների առաջնորդներին և ժողովրդին», — հայտարարել է Դողանը։

Բացի այդ, Թուրքիայում նոր շարժում է սկիզբ առնում Էրդողանի հերթական նախագահական ժամկետի դեմ։ Ընտրությունների առաջ մոտ մեկ ամսվա ընթացքում հազիվ թե այդ շարժումը կարողանա հաջողությամբ պսակվել, բայց ինչպես ցույց է տալիս դրական փորձը, կարելի է արդյունավետ աշխատել նաև ապագայի համար` հաշվի առնելով այդ շարժման մասնակից անձանց կշիռն ու խարիզման։

Իսկ մինչ այդ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Հայ ժողովուրդը հաղթեց ժողովրդավարության համար պայքարում։ Շնորհավորում եմ։ Հերթը մերն է»։