Հրանուշ Խառատյան
© Sputnik
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն անակնկալ չէր, թեև շատ արագ տեղի ունեցավ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
«Անակնկալ էր այն իմաստով, որ հենց այսօր ու հենց այս ժամին չէր սպասվում, և նույնիսկ մեթոդները շատ նոր էին, հասարակության կողմից շատ սիրվեցին, քննարկման թեմա դարձան»,- ասաց ազգագրագետը։
Իսկ հեղափոխական շարժման պահանջներն ու նպատակները ո՛չ հանրության և ո՛չ էլ կազմակերպիչների համար նոր չէին։ Դրանք, Հրանուշ Խառատյանի խոսքով, վաղուց արծարծված ու քննարկված էին։ Հետևաբար հասարակությունն էլ հստակ գիտեր, թե ինչ է ակնկալում պայքարից։