Նովոսիբիրսկում ուսանողը հարձակվել է համակուրսեցիների վրա, ապա ինքնասպանություն գործել

Համակուրսեցու հարձակման հետևանքով Նովոսիբիրսկի մոտակայքում քոլեջի երեք ուսանող վնասվածքներ են ստացել։ Հարձակվողն ինքնասպան է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Նովոսիբիրսկի Ն.Ա. Լունինի անվան տրանսպորտային քոլեջի Բարբինսկի մասնաճյուղի ուսանողը վիրավորել է իր համակուրսեցուն, որից հետո ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Եվս երկուսը պատուհանից թռնելիս կոտրվածքներ են ստացել։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Երևանում տղամարդը կացնով սպանել է եղբորը

Բոլոր երեք ուսանողները վնասվածք են ստացել համակուրսեցու հարձակման հետևանքով։ Հրացանով (ամենայն հավանականությամբ` ինքնաշեն կամ վնասվածքային) զինված տղան լսարան է մտել ու սկսել կրակել ներկաներին։

Երկու աշակերտ տուժել են, երբ հրաձիգից փրկվելով ցատկել են պատուհանից, ևս մեկը տուժել է կրակոցի հետևանքով։

Հարձակվող ուսանողը Իլյա Իվանչենկոր էր։ Mash տելեգրամ ալիքի տվյալների համաձայն` զինվելով Իժ–12 զենքով, նա լսարան է մտել ու անկանոն կրակ է բացել։ Գնդակը կպել է տղաներից մեկի` Դիմա Բոլդենկովի ձեռքին։ Նա գետնին է ընկել, մնացածը խուճապահար փախել են։

Իլյան դուրս է եկել դասասենյակից, կանգնել միջանցքում, հրացանն իր ուղղությամբ պարզել ու ինքն իրեն կրակել։