Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանական դիրքերին

Իսրայելական հրթիռները գնդակոծել են Սիրիայում մի շարք ռազմական օբյեկտներ ու սպառազինության պահոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հրթիռային գնդակոծությունը «լուսավորել» է Սիրիայի երկինքը մայիսի 9–ի լույս 10–ի գիշերը. գնդակոծվել է նաև սիրիական ռազմակայանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրներին։

Ֆրանսիան կշարունակի հետևել իրանական միջուկային գործարքի համաձայնագրի բոլոր կետերին․ Մակրոն

Կեսգիշերին մոտ իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիայի տարածքում գտնվող «Ալ Ղոդս» իրանական ուժերը մոտ քսան հրթիռ են արձակել Գոլանի բարձունքներում գտնվող զորքերի դիրքերին։ Ընդ որում, նրա խոսքով, հրթիռների մի մասը գրավել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ–ը։ Կորուստների ու նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։

Իսրայելական հրթիռները խփել են Սիրիայի մի քանի ռազմական օբյեկտի ու սպառազինություն պահոցին։ Սիրիայի ՀՕՊ–ը տասնյակ իսրայելական հրթիռ է կործանել, դրանց մեծ մասը նպատակին չի հասել։ Այս մասին հայտնում է ՍԱՆԱ ազգային գործակալությունը` հղում անելով ռազմական աղբյուրին։

Ավելի վաղ` մայիսի 8–ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել սիրիական բանակի դիրքերին, որոնք գտնվում են Դամասկոսի մոտ։ Հրթիռային հարվածից Սիրիայի մայրաքաղաքի հարավային ծայրամասում տուժել են երկու հոգի` կին և ամուսին։