Բուհական «մեղքեր» Գյումրիում. ռեկտորի դեմ բողոքին միացան պատգամավորն ու ավագանու անդամը

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի շուրջ աղմուկը հանդարտվելու փոխարեն նոր երանգներ է ստանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ մի քանի օր շարունակվող բողոքին մայիս 10-ին միացան բուհի նախկին ռեկտոր, պատգամավոր Վարդևան Գրիգորյանը և Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Վերջինս, ինչպես գրել էր իր ֆեյսբուքյան էջում, եկել էր Գյումրի հաստատուն նպատակով:

«Գնում եմ Գյումրի հաստատուն մի նպատակով՝ մեր սիրո և համերաշխության հեղափոխության Նոր Հայաստանում օրինականության հաստատման ընթացքը հաստատուն քայլերով սկսել կրթության ոլորտից։ Շիրակի համալսարանը պե՛տք է ունենա իրեն արժանի ռեկտոր»։

Ակցիայի ժամանակ անդրադառնալով Սահակ Մինասյանի՝ բուհի նախկին ռեկտորի իրականացրած չարաշահումների վերաբերյալ հայտարարությանը, Վարդևան Գրիգորյանը նշեց. «Եթե բուհը գերազանց ավարտելը մեղք է, ուրեմն ես մեղք եմ գործել, եթե ասպիրանտուրան 3 տարվա փոխարեն 2 տարում եմ ավարտել, ուրեմն մեղք եմ գործել, եթե 5 անգամ ընտրվել եմ Գերագույն խորհրդի և ԱԺ պատգամավոր, ուրեմն մեղք եմ գործել»,- նշեց բուհի նախկին ռեկտորը:

Անահիտ Բախշյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ դիմել է բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին:

Студенты требуют отставки ректора ШГУ (10 мая 2018). Гюмри

«Վաղը պարոն Ցոլակյանն անելու է հայտարարություն, իսկ թե ինչ կլինի այդ հայտարարություն մեջ, կիմանանք վաղը»,- ասաց Բախշյանը՝ կոչով դիմելով նաև ՀՀ դատախազին հետևողական լինել բուհի ազատված դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի՝ Սահակ Մինասյանի կողմից չարաշահումների կատարման մասին հաղորդումներին:

Բախշյանը կարծում է, որ Շիրակի մարզի իրավապահ մարմինները պետք է անմիջապես ընթացք տան հնչած բոլոր հաղորդումներին: