Ֆրանսիան կշարունակի հետևել իրանական միջուկային գործարքի համաձայնագրի բոլոր կետերին․ Մակրոն

Ֆրանսիայի ու Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել՝ ձեռք բերված պայմանագրի մասնրամասները քննարկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի ու Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Հասան Ռոուհանին այսօր հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են շարունակել համագործակցել միջուկային համաձայնագրի հետագա պաշտպանության հարցով։ Այս մասին հայտնում է Ելիսեյան դղյակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Իրանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները մտադիր են հանդիպում անցկացնել՝ ձեռ բերված մայմանավորվածությունները քննարկելու համար։

Թեհրանը միջոցներ է ձեռնարկել` ի պատասխան միջուկային գործարքից Թրամփի դուրս գալու որոշման

Ֆրանսիան մտադիր է բոլոր կետերով իրականացնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։ Մակրոնն ընդգծեց՝ սկզբունքային է, որ Իրանն էլ նման դիրքորոշում ունենա։

«Ֆրանսիայի Նախագահը հիշեցրել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի կառավարությունների համատեղ հայտարարության մասին ու իրանական միջուկային ծրագրի պայմանագրի բոլոր կետերին հետևելու մտադրության մասին», — նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Նա նաև հայտնել է, որ մտադիր է վերականգնել հակաիրանական պատժամիջոցները։

Ավելի վաղ ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն հայտնել էր, ոի ԵՄ երկրները պատրաստ են դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպություն, եթե հակաիրանական պատժամիջոցները խախտեն նրանց շահերը։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, հաստատել են, որ հավատարիմ են Իրանի համաձայնագրին։