Ինչպես են Էկվադորում թոշակի ուղարկում շուն-ոստիկաններին․ տեսանյութ

Էկվադորում քաջ գիտակցում են «շունը մարդու ընկերն է» արտահայտության իմաստը և մեծարանքով են թոշակի ուղարկում չորքոտանի իրավապահներին, որոնք 9 տարի ծառայել են հասարակությանը։
Sputnik

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում։ Ոստիկանական ռետրիվերները, լաբրադորները և հովվաշները 9 տարվա ծառայությունից հետո (համարժեք է մարդկային կյանքի 63 տարվան) թոշակի են գնում։

Կենդանիներից շատերը վաստակավոր հանգիստը կանցկացնեն իրենց մարզիչների հետ։ Շների ընկերակցության հավակնորդների շարքում են նաև ոստիկանության գործող աշխատակիցները։ Որոշ դեպքերում նման ընկեր կարող է բաժին ընկնել անծանոթ մարդուն։