Զարթոնք գյուղում երեխա է խեղդվել

10-11 տարեկան երեխան խեղդվել է արհեստական լճում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Մայիսի 10-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող արհեստական լճակում երեխան ջրահեղձ է եղել: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ լճում (մոտ 200 քմ հատված, տարբեր հատվածներում 2-5 մետր խորությամբ) ջրահեղձ է եղել Զարթոնք գյուղի բնակիչը՝ Ա. Ղ.-ն (10-11 տարեկան):

Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով Ա. Ղ.-ի դին դուրս է բերվել լճից: Բնակիչները դին տեղափոխել են Մեծամորի բժշկական կենտրոն: