Ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը. լուսանկարներ

Ակցիայի մասնակիցները Երևանի քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է։ Տասնյակ քաղաքացիներ են հավաքվել և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Երևանի քաղաքապետարանը միայն 11 մլն 850 հազար դրամի կոնյակ է գնել

Հավաքվածները իրենց հետ բերել են «Քեզ տանելը անտանելի է, Տարոն», « Տարոն քո հերթն ա» կոչերով պաստառներ:

Ակցիայի նախաձեռնողներից Զառա Հովհաննիսյանը նշեց, որ իրենք պահանջում են Տարոն Մարգարյանի հետ հանդիպում, որպեսզի նա գա ու լսի ցուցարարների տեսակետներն ու պահանջները:

Ցուցարարները քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներ են պատրաստել` ներքևում նշելով քաղաքապետարանի ճոխ ծախսերի մասին: Նշենք նաև, որ այստեղ են «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները:

1 / 5
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ
2 / 5
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ
3 / 5
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ
4 / 5
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ
5 / 5
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ

Ի դեպ, «Մերժենք Տարոնին» անունը կրող բողոքի ակցիան կազմակերպվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Այն որևէ կապ չունի «Իմ քայլը» նախաձեռնության հետ։