ՀՀ վարչապետն առաջարկում է աշխատանքից ազատել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին

Նիկոլ Փաշինյանն իր առաջարկություններն է ուղարկել Արմեն Սարգսյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է աշխատանքից ազատել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին։

«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,–գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

 

Վլադիմիր Գասպարյանի կենսագրական տվյալները

ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ  Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը ծնվել է 1958 թ.–ի սեպտեմբերի 8–ին, Տալլին քաղաքում։ 

1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է` հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է


1982-1993 թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, եղել է Սևանի, Արմավիրի ՆԳ բաժինների պետ։

1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը։

1993-1996 թթ. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։

1997 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ։

2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։

2010 թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից[1]։

2011 թ. շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։

2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ։

Ամուսնացած է, ունի 4 երեխա։

Գեորգի Կուտոյանի կենսագրական տվյալները

Հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կարենի Կուտոյանը ծնվել է 1981թ.–ի սեպտեմբերի 30–ին, Երևանում։
Գեորգի Կուտոյանը նորընտիր վարչապետին զեկուցել է երկրի անվտանգության մասին


1997-2002 թթ. — սովորել և գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

2002-2005 թթ. — սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։

2007 թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:

2002-2010 թթ. — Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։

2005-2006 թթ. — Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։

2006-2007 թթ. — Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական։

2008-2010 թթ. — Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։

2010-2011 թթ. — զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական։

2011-2014 թթ. — Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։

2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով։

2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից։

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։

2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։

2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն