Հազարավոր օգտատերեր «առանց թթվածնի» մնացին. Instagram–ի խափանումը խուճապ առաջացրեց

Ամբողջ աշխարհի օգտատերերը Instagram–ում գրառումները տեսնելու հետ կապված խնդիրներ ունեին, իսկ ավելի ուշ սոցցանցն ընդհանրապես դադարեց աշխատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Instagram-ի օգտատերերն այսօր բողոքում էին սոցցանցի խափանումներից։ Մոտավորապես մեկ ժամ կայքն ընդհանրապես չէր աշխատում։

Օգտատերերը չէին կարողանում բեռնել գրառումների էջը, ինչպես նաև տեսնել լուսանկարներն ու դիտել տեսանյութերը։

Downdetector կայքում, որը զբաղվում է կայքերի և հավելվածների աշխատանքների խնդիրներով, տեղեկություն է հրապարակվել, որ հավելվածի բեռնման հետ կապված սխալ է առաջացել ամբողջ աշխարհում, մասնավորապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում։ Instagram-ը չի աշխատել նաև Հայաստանում։

Տարբեր երկրների օգտատերերը սկսել են Facebook-ում և Twitter-ում գրել Instagram-ի հետ կապված խնդրի մասին։ Կայքի աշխատանքն արդեն վերականգնվել է, օգտատերերը ուրախությամբ սկսել են գրառումներ անել` հայտնելով, որ սիրելի սոցցանցը կրկին աշխատում է։

​Կայքի ստեղծողներն ու ադմինիստրացիան պաշտոնապես դեռ չեն մեկնաբանել խափանումների պատճառը։