Երևանի քաղաքապետարանը միայն 11 մլն 850 հազար դրամի կոնյակ է գնել

«Ժողովուրդը» փորձել է պարզել Երևանի քաղաքապետարանի շռայլությունները` «Էրեբունի-Երևան-2800» տոնակատարության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը Երևանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել: Այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար:

Քանի նստարան ու աղբաման են վնասել ցուցարարները. հաշվում է Երևանի քաղաքապետարանը

Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երևան-2800» հոբելյանական լոգոյով, ունենա 10 տարվա հնեցում: Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանը մեկ կոնյակը գնել է 23.700 դրամով:

Փաստորեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում՝ այդպես մսխելով համայնքի բյուջեն: Հատկանշական է, որ քաղաքապետարանի ճոխ գնումների մասին խոսելիս` Մարգարյանը նախորդ տարի հայտարարել էր, թե «փորձում եմ բոլորիդ երեսը պարզ ճակատով պահել»:

Միայն թե Տարոն Մարգարյանը ճիշտ կաներ՝ «երեսը պարզ ճակատով պահեր» առանց գումարները մսխելու: Բայց, դե, նրա պաշտոնավարմանը կարճ ժամանակ է մնացել: