Հայ երգչուհին` «Ուկրաինայի ձայնի» աստղ. Սրբուհի Սարգսյանի ասուլիսը

Մայիսի 11-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա երգչուհի Սրբուհի Սարգսյանի` Ուկրաինայից վերադառնալուց հետո առաջին մամուլի ասուլիսը։
Sputnik

Ասուլիսի ընթացքում երգչուհին կպատմի «Ուկրաինայի ձայնը» նախագծում իր մասնակցության մասին, կներկայացնի իր առաջիկա ծրագրերը և կպատասխանի լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Հանդիսատեսը երգչուհուն ճանաչում է  «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծով, որում նա հանդես եկավ երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: