Ե՞րբ կդադարեն անձրևները. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի կանխատեսումները լավատեսական չեն «թաց» եղանակի հակառակորդների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 10-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում ամպրոպային անձրև կտեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում նույնպես մայիսի 10-14-ը ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Օդերևութաբանների կանխատեսման համաձայն` ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության:

Այսօր` մայիսի 10-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերի ն օդի ջերմաստիճանը կկազմի 21-23, գիշերային ժամերին` 10-12 աստիճան տաքություն։