Արմեն Պետրոսյան
© Sputnik
Իսրայելն իմացել է նախորդ գիշեր Սիրիայի տարածքում իրանական ուժերի հետ փոխադարձ հարվածների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Սիրիական զինված ուժերի քողի ներքո հարվածն իրականացնողը իրանական կողմն էր։ Բայց միաժամանակ իսրայելական կողմն էլ պատրաստ է եղել այս հարձակմանը»,- ասաց Պետրոսյանը։
Նա նաև եզրակացրեց` սա վկայում է Իրանի դեմ մեծածավալ ճնշումների մասին` կապված միջուկային ծրագիրը վերանայելու և Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը զսպելու հետ։
Հիշեցնենք` անցած գիշեր Սիրիայի տարածքից մոտ 20 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, որին հաջորդել է Իսրայելի կողմից Սիրիայի իրանական ռազմաբազաների ռմբահարումը: