ՌԱԴԻՈ

Բախշյան. «7 ամիս է` ես հանցագործությունների մասին հաղորդումներ եմ լսում»

Անահիտ Բախշյանը ՀՀ գլխավոր դատախազին կոչ է անում լսել Շիրակի համալսարանի ռեկտորի չարաշահումների մասին հաղորդումները։
Sputnik
Անահիտ Բախշյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ բողոքի ակցիային այսօր միացել է նաև Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Նա գյումրեցիներին տեղեկացրել է, որ դիմել է բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին:

«Վաղը պարոն Ցոլակյանն անելու է հայտարարություն, իսկ թե ինչ կլինի այդ հայտարարություն մեջ, կիմանանք վաղը»,- ասել է Բախշյանը՝ միաժամանակ նաև ՀՀ գլխավոր դատախազին կոչ անելով հետևողական լինել Սահակ Մինասյանի կողմից չարաշահումների մասին հայտարարություններին։