ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հունիսի 12-ին Սինգապուրում։ ԱՄՆ նախագահն այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում։
«Կիմ Չեն Ինի հետ երկար սպասված հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում։ Մենք երկուսս էլ կփորձենք այնպես անել, որ դա կարևոր պահ դառնա ամբողջ աշխարհում խաղաղություն ձեռք բերելու հարցում», — գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ինը մայիսի 8-ին հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Սզինպինի հետ։