Վիգեն Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել` սպասելով փոխարինողին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարն այսօր խոսել է իր հրաժարականի ու պաշտոնը Դավիթ Տոնոյանին փոխանցելու հնարավորության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Վիգեն Սարգսյանը շարունակում է կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները։ Այս մասին նա հայտարարեց այսօր, լրագրողների հետ հանդիպմանը` մեկնաբանելով նախարարի լիազորություններից հրաժարվելու մասին իր երեկվա հայտարարությունը։

«Անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի իմ աշխատանքը թողնելը, քանի դեռ նշանակված չէ ՀՀ ՊՆ նոր նախարարը։ Հայաստանի ներկա մարտահրավերների պայմաններում որևէ բան ինձ չի կարող իմ պարտականություններից հետ պահել` մինչև ես չիմանամ, թե ով է ստանձնելու այդ պարտականությունները»,- ասաց Սարգսյանը։

Նա նաև հայտնեց, որ երեկվա հայտարարությամբ ինքը բացառել է իր աշխատանքը նոր կառավարության կազմում։

«Նախարարը վարձու աշխատող չէ, քաղաքական պաշտոն է, քաղաքական հայացքների, թիմի, խորը վստահության խնդիր է, հետևաբար, իհարկե, անհնար եմ տեսնում իմ այս աշխատանքը շարունակելը»,- ասաց նա։

Պաշտպանության փոխնախարարները հրաժարական են տվել

Սարգսյանը հայտնեց, որ պաշտոնից հեռանալուց հետո չի պատրաստվում ինքնամեկուսացվել և շարունակելու է ծառայել Հայաստանին։

«Մի փոքր ավելի ժամանակ կհատկացնեմ իմ մանկավարժական գործունեությունը, քանի որ վերջին տարիներին չեմ կարողացել լիարժեք ժամանակ հատկացնել։ Մի փոքր ավելի ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս, դրա կարիքը կարծեմ կա։ Լիարժեք արձակուրդ կունենամ, քանի որ վերջին տարիներին դրա համար ժամանակ չեմ ունեցել և մի փոքր ավելի ժամանակ կհատկացնեմ սիրված զբաղմունքներիս` ընթերցանությանը, ընկերներիս հետ շփմանը»,- ասաց Սարգսյանը։

Այդուհանդերձ, Վիգեն Սարգսյանն իր հիմանական աշխատանքը համարում է պետական կառավարումը, ուստի ինչ էլ անի, այն կապված է լինելու այդ համակարգի հետ։

Սարգսյանըողջունումէ նախարարիաթոռըԴավիթՏոնոյանինստանձնելուգաղափարը, թեևզարմացածէՏոնոյանիարձագանքից։

«Դանշանակումէ` լինելովկառավարությանկազմում` բաց թողնելդռներըբանակցություններիհամար»,– ասացՍարգսյանը` հավելելով, որդաիրհամարանընդունելուգործելակերպէ։

Նշենք, որ երեկ` մայիսի 8-ին, Վիգեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել գեներալներին, սպաներին, քաղաքացիական հատուկ ծառայողներին, զինվորներին, վետերաններին և կուրսանտներին։ Իր ուղերձում պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրել էր, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել։