Նիկոլ Փաշինյանն իր որոշումը կհայտնի առաջիկա օրերին

ՀՀ վարչապետը կփոխի ուժային կառույցների ղեկավարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Համաձայնության կառավարությունը կկազմավորվի խորհրդարանական բոլոր ուժերի հետ քննարկումներից հետո։ Այսօր Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Քաղաքացիական պայմանագիրն» ունի և ունեցել է կառավարության իր տարբերակը, բայց քանի որ մենք ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելն է, մենք կսկսենք քննարկումներ ու դրանց արդյունքում կձևավորենք կառավարություն»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարներին փոխելու մասին լուրերին` ՀՀ վարչապետն ասաց, որ ինքն անձամբ մի քանի տարբերակ ունի, բայց այդ մասին վերջնական որոշումը կկայացնի առաջիկա օրերին և կներկայացնի հանրությանը։