ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը

Նիկոլ Փաշինյանին այսօր շնորհավորել է նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնy ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության համաձայն Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»,-ասված է Ջեյմս Ապատուրայի շնորհավորական ուղերձում:

Հիշեցնենք, որ մայիսի 8–ին Ազգային ժողովում խմբակցությունների քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ։

Այդ կապակցությամբ նա տարբեր շնորհավորանքներ է ստանում երկրների ու կառույցների ղեկավարներից։