Փաշինյանին պատրաստ է օգնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

Բագրատյանն ունի կառավարության տնտեսական քաղաքականության ծրագիր, որը պատրաստ է տրամադրել Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է համաժողովրդական շարժման հաղթանակի ու Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Բագրատյանը հիշեցրել է, որ 1996թ-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել է նշանակման կապակցությամբ և առաջարկել է խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։ Բայց Փաշինյանի դեպքում անում է ավելին։

«Պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա 1-2 օրում»,- գրել է Բագրատյանը։

Անդրադառնալով հեղափոխական շարժմանը` Բագրատյանը հիշեցրել է` հեղափոխությունները միշտ 2 մոբիլիզացնող նպատակ են ունենում են`«ընդդեմ» և «հանուն»։ «Ընդդեմը ստացվեց։ Մնում է հանունը»,- իր գրառումն այսպես է ավարտել նախկին վարչապետը։

Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1993-1996 թթ.-ին։