ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ամենահայտնի նահանգապետներից մեկը՝ ամերիկահայ Ջորջ Դեքմեջյանը մահացել է: Այս մասին հայտնում է Հայկական բարեգործական ընդհանուր միության մամուլի ծառայությունը:
«Այսօր ևս մեկ հայորդի միացավ հայ ազգի բացառիկ հասարակական գործիչներին, այդ թվում՝ Քըրք Քըրքորյանին և Հայկական ընդհանուր բարեգործական միության նախկին նախագահ Ալեք Մանուկյանին, ովքեր թողել են հույսի և ոգեշնչման անսպառ ժառանգություն»,- ասել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:
ՀԲԸՄ-ն իր ցավակցություններն է հայտնել այն անձանց, որոնց կյանքի և անձնական համոզմունքների վրա դրական անդրադարձ է ունեցել Ջորջ Դեքմեջյանի գործունեությունը: