ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Փոխնախարարների զգալի մասը կարող են շարունակել աշխատանքը»

ՀՀ նոր կառավարության ձևավորման ժամանակ պետք է որոշ մարդկանց թողնել իրենց պաշտոններում, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Sputnik
Երվանդ Բոզոյան

Բոզոյանը կարծում է, որ ճիշտ կլինի` աշխատող կադրերն այս անցումային փուլում մնան իրեն պաշտոններում, որովհետև կարևոր է կառավարության աշխատանքի անցնցում շարունակությունը։

«Կարծում եմ` փոխնախարարների զգալի մասը կարող են շարունակել աշխատանքը, որովհետև նույն Շավարշ Քոչարյանը ցույց է տվել իր աշխատանքի որակը, և նա հեղինակազրկված մարդ չէ»,- ասաց Բոզոյանը։

Փորձագետի խոսքով` այդպիսի կադրերին բաց թողնելը սխալ կլինի, և այդ մարդիկ կարող են ներկայացնել նոր Հայաստանը։