ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի նոր վարչապետի հետ սերտ համագործակցության հույս ունի

Վաշինգտոնը շնորհավորել է Հայաստանում բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետ դառնալու կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ աշխատանքին։ Համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերտը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինի և Փաշինյանի առաջին զրույցը․ ինչի՞ մասին են խոսել երկու երկրների առաջնորդները

«ԱՄՆ–ը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Մենք սերտ աշխատանքի հույս ունենք նոր կառավարության և Հայաստանի ժողովրդի հետ տարբեր ոլորտներում, որտեղ մեր երկրների շահերը համընկնում են, այդ թվում` առևտրի, ժողովրդավարության և իրավունքի գերակայության, տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության ոլորտներում», – հայտարարել է Նաուերտը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի վարչապետ։ ՌԴ նախագահն առաջինն է շնորհավորել Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։