Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին և Բակո Սահակյանին

ՀՀ 3–րդ նախագահը ի դեմս Հայաստանի և Արցախի նախագահների, շնորհավորել է հայ ժողովրդին` եռատոնի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ուղերձով շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկացնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից:

Սերժ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

Մեր ժողովրդի հերոսական ավանդույթները շարունակում է անկախության սերունդը. Բակո Սահակյան

« Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ մեր բոլոր համաքաղաքցիներին, աշխարհասփյուռ մեր քույրերին ու եղբայրներին Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Այս օրը երիցս ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, շարունակելով իր պատմական երթը, սերնդեսերունդ փոխանցելու է ցնծության և հպարտության զգացումը մայիսյան հաղթանակների համար»,–գրել է Սարգսյանը:

Նա ընդգծել է մեր ժողովուրդը հերոսական մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին: Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհում ամրապնդվեց հայ-ռուսական եղբայրական զինակցությունը:

«Հայ ժողովուրդն ինքն անցել էր այդ տառապանքի ուղիներով և կրկին դիմակայեց այդ նույն վտանգին նախորդ դարի վերջին տասնամյակում: Ադրբեջանի իշխանությունները որոշել էին մեկընդմիշտ լուծել Արցախի խնդիրը՝ բնաջնջելով արցախահայությանը: Ազատամարտի ընթացքում մեր հերոս ժողովուրդը ցուցաբերեց աննկարագրելի միասնականություն, տոկունություն և խիզախություն: Այդ պայքարի փառքն ու պսակն էր անառիկ բերդի համարում ունեցող Շուշիի ազատագրումը: Արցախի պաշտպանության բանակը, կոփվելով մարտերում, դարձավ արցախահայության բնօրրանը պաշտպանող ամուր և անսասան վահանը»,–գրել է Սերժ Սարգսյանը: