Հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձ կատարելիս գերեվարվածները սևամորթներ են

«Ժողովուրդ» թերթը փորձել է պարզել, թե ովքեր են երեկ փորձել ապօրինաբար հատել հայ-ադրբեջանական սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի է դարձել, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի համար հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձինք:

Մեզ հայտնի դարձավ, որ գերեվարվածները սևամորթներ են, որոնց բռնելուց հետո դիրքապահները հանձնել են Ազգային անվտանգության ծառայությանը: Հիմա ԱԱԾ-ում քննություն է տարվում հասկանալու համար, թե ինչ նպատակով են վերոնշյալ անձինք վարձել հատել սահմանը և ցանկացել Ադրբեջանից հայտնվել Հայաստանում»,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ մայիսի 7–ի լույս 8–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից ձերբակալվեն են վեց օտարերկրյա անձինք: