Փրկարարները դեպքի վայրում օձի փոխարեն այլ կենդանի են հայտնաբերել

Դեղնափորիկն իրականում իլիկամողեսների կամ սղոսկուկների ընտանիքի զրահավոր իլիկամողեսների ցեղի մողես է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Այսօր, ժամը 15:19-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 5-րդ շարքի տներից մեկի բակում օձ են նկատել։ Սողունին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Օձերի սեզոնը սկսվում է. Զովունիում փրկարարներն օձին տեղափոխել են մարդկանցից հեռու տարածք

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են դեղնափորիկ, որն իրականում պատկանում է մողեսների ցեղատեսակին։ Փրկարարները նրան տեղափոխել են անվտանգ տարածք:

Դեղնափորիկն իրականում իլիկամողեսների կամ սղոսկուկների ընտանիքի զրահավոր իլիկամողեսների ցեղի մողես է։

Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Բնակվում է կիսաանապատային, չոր տափաստանայիև, թփուտային, նոսրանտառային ու ջրամերձ անտառային բուսականությամբ, ինչպես նաև քարքարոտ վայրերի տնկարկներում։