«Այդ ժամանակը լրանալու էր մայիսի 12-ին, բայց Թրամփը ավելի շուտ հայտարարեց համաձայնագրից իր դուրս գալու մտադրության մասին` թվիթերյան էջի միջոցով։ Այնտեղ նա հայտարարություն էր տարածել, որ հաջորդ օրը միջուկային ծրագրերի իր դիրքորոշման մասին կհայտնի և այդպես էլ արեց` տեղեկացնելով, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից»,- ասաց Վարդանյանը։
Փորձագետը պարզաբանեց, որ Թրամփն իր քարոզարշավի առաջին օրվանից հայտարարել էր, որ այդ միջուկային համաձայնագիրն ամենախայտառակ գործարքն է ԱՄՆ-ի պատմության մեջ։ ԱՄՆ-ը պնդում էր, որ պետք է որոշակի փոփոխություններ մտցվեն համաձայնագրում` Իրանը չպետք է բալիստիկ, միջմայրցամաքային հրթիռներ արտադրի և այլն։
Բայց իրանական կողմը պնդում էր, որ նման սահմանափակում պայմանագրով չի նախատեսվում, և ինքը կարող է ու պետք է արտադրի հրթիռներ, ք նի որ հրթիռաշինությունն Իրանի համար անվտանգության խնդիր է, դրանով նա ապահովում էր իր ազգային անվտանգությունը` նկատի ունենալով տարածաշրջանում պատերազմների ռիսկը։