Ադրբեջանից Հայաստան մտնելու փորձ կատարած օտարերկրացիները Բանգլադեշի քաղաքացիներ են

Ձերբակալված վեց արտասահմանցու փոխանցել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը, այնտեղ «կաշխատեն» նրանց հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայաստանի տարածքն ապօրինի հատելու փորձ կատարած վեց օտարերկրացիները Բանգլադեշի քաղաքացիներ են։ Այս մասին չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։

«Իրավախախտները Բանգլադեշի քաղաքացիներ են։ Նրանց փոխանցել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը», — ասաց նա։

Սարգսյանն այլ մանրամասներ չհայտնեց։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ին։ Այդ մասին հաղորդագրություն էր տարածել ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Նախորդ գիշեր հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ զինծառայողները վեց օտարերկրացի են բռնել», — գրել էր Հովհաննիսյանն Facebook-ի իր էջում։

Վիգեն Սարգսյանի խոսքով` սահմանը խախտած անձանց հետ «աշխատանքներ են տարվելու» ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում։