«Վրաստանը սատարում է բարեկամ Հայաստանին». Վրաստանի վարչապետը շնորհավորեց Փաշինյանին

Վրաստանի վարչապետը հույ ունի, որ հայ–վրացական բարեկամությունը կամրապնդվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Շնորհավորում ենք Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ամենայն բարիք եմ մաղթում ձեր նախաձեռնություններում։ Վրաստանը սատարում է բարեկամ Հայաստանին։ Հավատում եմ, որ մեր երկրների ամուր կապն ու բարեկամությունը կխորանան»,- գրել է նա։

​Կվիրիկաշվիլին ավելի վաղ Հայաստանի ներքաղաքական հարցերը քննարկել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Փաշինյանին արդեն շնորհավորել են Ռուսաստանի նախագահը, վարչապետը, Ամենայն հայոց Կաթողիկոսը, Արամ Ա-ն, Արցախի Հանրապետության նախագահը։