Ռոզա «Ծաղիկ» Գաբրիսլյանը փնտրում է զինվորին, Մարգարիտա Սիմոնյանն օգնում է նրան

RT–ի լրագրողները մայիսի 9–ի նախօրեին Մեծ Հայրենականի վետերանի մասին հուզիչ պատմություն են պատմել։ Հաղթանակին նվիրված շքերթի ժամանակ տիկին Ռոզան մի զինվորի է հանդիպել, որի կյանքը փրկել է քառասունականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, առաջամարտիկ Ռոզա Գաբրիսլյանը Կրասնոդարից փնտրում է այն զինվորին, որին պատերազմի ժամանակ դուրս է բերել առաջնագծից։ Որոմումների հարցում նրան օգնում է Russia Today տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Սիմոնյանն իր տելեգրամ-ալիքում Կրասնոդարի երկրամասում բնակվող կնոջ մասին նյութ է հրապարակել։ Հաղորդագրության համաձայն` Մեծ Հայրենականի ժամանակ նա սանիտարական գնացքում է ծառայել։

Նախորդ տարի մայիսի 9-ին տիկին Ռոզան կյանքում առաջին անգամ ներկա է եղել Կրասնոդարում անցկացված շքերթին։ Նա այդքան էլ չի սիրում աղմկոտ միջոցառումներ, իսկ նախորդ տարի բարեկամներին ասաց. «Հնարավոր է` վերջին անգամ է։ Պետք է գնամ»։ Ու գնաց։

Պիջակի վրա ամրացնելով իր մեդալներն ու զգուշացնելով բարեկամներին` նա դուրս եկավ կենտրոնական հրապարակ` տոնելու։ Ու այստեղ 70 տարի անց նրան հաճելի անակնկալ էր սպասում։

Բազմության միջից բղավեցին` «Ծաղիկ». պատերազմի ժամանակ հենց այսպես էին տիկին Ռոզային անվանում վիրավորները։ Նրան ճանաչեց այն զինվորներից մեկը, որին դուրս էր բերել առաջնագծից։ Այս լուսանկարում նրանք միասին են։ Տիկին Ռոզան չի հիշում նրա անունը. նրանց տարբեր մեքենաներ նստեցրին ու տարան։ RT-ն գրում է, որ նրանք այլևս չեն տեսնվել։

Роза Тиграновна Габрислян из Краснодара