Ինչպես Վարդան ճարպոտ կովից վերածվեց գորգերի աստվածուհու

Լուսանկարի տակ արված մակագրությամբ Վարդան զավեշտալի պատմություն է հիշել, թե ինչպես է նա այդ նկարի մեկնաբանություններից մեկը սխալ ընթերցելով՝ փորձել արգելափակել տվյալ օգտատիրոջը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայազգի ռուսաստանաբնակ պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է դեռ այն ժամանակ, երբ նա Երևան էր այցելել:

Լուսանկաներում պարուհին գորգի խորապատկերին է՝ նստած փաթաթված գորգերի վրա: Ի դեպ, այդ լուսանկարում նա բավականին անկեղծ հագուկապով է և ցուցադրել է ոտքերն ու որովայնը:

Լուսանկարի տակ արված մակագրությամբ Վարդան զավեշտալի պատմություն է հիշել, թե ինչպես է նա այդ նկարի մեկնաբանություններից մեկը սխալ ընթերցելով՝ փորձել արգելափակել տվյալ օգտատիրոջը:

 

«Ես մի շքեղ ֆոտոսեսիա ունեմ, որում կեցվածք եմ ընդունել հայկական ձեռագործ գորգերի ֆոնին: Երբ այն հրապարակեցի Instagram-ում, մեկը մեկնաբանության մեջ գրեց՝ «Корова жирная» («Ճարպոտ կով»,-խմբ.): Ես շատ տխրեցի և պատրաստվում էի արգելափակել այդ օգտատիրոջը, երբ գրածն ավելի ուշադիր զննելով՝ հասկացա, որ հաճոյախոսություն է գրված՝ «Ковровая жрица» («Գորգերի աստվածուհի»): Հիմա ես չէի արգելափակի նույնիսկ նրան, որը կգրեր «Ճարպոտ կով», այլ սննդակարգս կվերանայեի:)) Երբեմն շրջապատի քննադատությունն արդարացի է լինում, սակայն ամենակարեւորը՝ լինել չափի մեջ ինքնաքննադատ»,- գրել է պարուհին:

Նշենք, որ Վարդան բավականին ակտիվ է Instagram-ում և հաճախ է իր բաժանորդների հետ կիսվում օրվա տպավորություններով, մտորումներով, հիշողություններով: