Հայ կին ցանցահենը Փերիս Հիլթոնից գողացել է 120 հազար դոլար և նրա «անկեղծ» լուսանկարները

Փերիս Հիլթոնը հուզված ներկայացել է դատարան և բողոքել iCloud ծառայությունից, որն իբր չի երաշխավորում տվյալների գաղտնիությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ԱՄՆ-ում դատարանը ցանցահեն Պայծառ Բխչաջյանին դատապարտել է 4 տարի և 9 ամիս ազատազրկման՝ դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնից էլեկտրոնային եղանակով փող գողանալու և նրա անձնական տեղեկատվությունն ապօրինաբար ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է KTLA-ն։

Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է խարդախ կնոջը Հիլթոնին փոխհատուցել հասցրած վնասը, որի չափը չի նշվում։

Գործի նյութերի համաձայն` 31-ամյա Բխչաջյանը 2015թ-ին անօրինական ճանապարհով օգտվել է Հիլթոնի բանկային հաշիվներից և երկու տարի շարունակ գումար հանել դրանցից։ Փերիս Հիլթոնը զրկվել է մոտ 40 հազար դոլարից։

Փերիս Հիլթոնը ձևացրել է, թե Քիմ Քարդաշյանն է. լուսանկար

Հանցագործին հաջողվել է կոտրել աստղի էլեկտրոնային փոստը, դրանից հետո կապվել է երգչուհու ներկայացուցչի հետ և առաջարկել նրան նորից փոստից օգտվելու հնարավորություն տալ 80 հազար դոլարի դիմաց։

Միաժամանակ, հայ հաքերը կոտրել է Փերիս Հիլթոնի iCloud-աքաունթը, որտեղ գտել է իր զոհի ինտիմ լուսանկարները։ Չի հաղորդվում, թե նա ինչպես է տնօրինել լուսանկարները։

Բխչաջյանը դատարանում զղջացել է և ներողություն խնդրել Հիլթոնից։ Նրա փաստաբանը դատարանի որոշումն արդար է անվանել, իսկ Հիլթոնը դատարան է ներկայացել արցունքն աչքերին և կոչ արել բոլորին չօգտվել iCloud-ից։

Նշենք, որ The Daily Mail-ի տվյալներով՝ Պայծառ Բխչաջյանը հարաբերությունների է մեջ է մաֆիայի ենթադրյալ հայ ղեկավար Սևակ Մեսրոպյանի հետ, որը հիմա գտնվում է բանտում։